Մենք «ԴիջիԹեք Էքսպո» 2017 ում

29-09-2017
Հեղինակ: Admin

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ` ճշգրիտ ճարտարագիտության ոլորտը ներկայացնող 9 ընկերություն կմասնակցի «ԴիջիԹեք Էքսպո» ամենամյա ցուցահանդեսին, որը կանցկացվի ս.թ. 29- ից հոկտեմբերի 1-ը:

Այն տարածաշրջանում ներկայացվող տեխնոլոգիական ուղղվածության ամենախոշոր ցուցահանդեսն է, որը վերածվել է մեծ հռչակ վայելող ամենամյա միջոցառման: Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր՝ տեխնոլոգիական ուղղվածության ընկերությունների, մասնավոր հատվածի ու սպառողների, հանրության միջև կապի ձևավորման համար, ինչպես նաև ընդլայնել միջազգային կապերը:

«ԴիջիԹեք Էքսպո» ցուցահանդեսն արտացոլում է հայաստանյան ՏՏ շուկայի ու ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի իրական պատկերն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում ծանոթանալու նոր զարգացումներին, ձեռքերումներին, տեղեկանալ ոլորտում առկա մարտահրավերների մասին: Այս տարի ցուցահանդեսի առանցքում կլինի ճշգրիտ ճարտարագիտությունը, արհեստական ինտելեկտը,  «մեքենայացված ուսուցումը», խաղերի ծրագրային ապահովման մշակումը, լրացված (հավելյալ) իրականությունը (Augmented reality), վիրտուալ իրականությունը և տեխնոլոգիական ուսուցումը, որը կծառայի որպես հայկական տեխնոլոգիական համայնքի զարգացման կատալիզատոր:

Ճշգրիտ ճարտարագիտությունն այն ոլորտներից է, որի հզորացմանն օժանդակում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ հետապնդելով Հայաստանում ձևավոր ճշգրիտ ճարտարագիտության կլաստերներ: